Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 16:15 22-04-2024

Եթե այս կտորը մարսեցին, Թեղուտ գյուղը դառնալու է սահմանամերձ․ Մենուա Սողոմոնյան

Տավուշի մարզում շարունակվում են բողոքի ցույցերը։ Ցուցարարները փակ են պահում կարևոր ավտոճանապարհները։ Ցուցարարները կոչ են անում միանալ իրենց, ցույց տալ, որ անտարբեր չեն։

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց իրենց պահանջը․ «Մինչև չլինի համապարփակ խաղաղությունը, սահմանազատման, սահմանագծման գործընթացը ՀՀ սահմանադրությանը համապաստասխանող ձևով, որը կվավերացվի ԱԺ-ի կողմից, որը չի դրվի հանրաքվեի ու չի հաստատվի, որևէ գործողություն՝ ՀՀ զինված ուժերի վերհսկողության տակ գտնվող տարածքից հետքաշումը հակասահմանադրական է և պատժվելու է ՀՀ ՔրՕրի 421 հոդվածով։ Մեր պահանջն է ՀՀ իշխանություններից՝ կասեցնել գործընթացը»։

Մենուա Սողոմոնյանը նշեց նաև, որ եթե թշնամին այս կտորը մարսեց, ապա Թեղուտ գյուղը դառնալու է սահմանամերձ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները ստորագրել են փաստաթուղթ, որով Ադրբեջանին է հանձնվել Տավուշի մարզի սահմանակից տարածքներ։ Հարակից գյուղերի բնակիչներն ու բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ցույցեր են կազմակերպել, փակելով մարզի կարևոր ճանապարհները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել