copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:22 22-04-2024

Վաշինգտոնում ֆինանսների նախարարության պատվիրակությունը հանդիպել է ներդրողների հետ

Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների շրջանակներում Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։

Համագործակցության բավականին լայն օրակարգով արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի, ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հարկաբյուջետային հարցերի վարչության, Եվրոպական ներդրումային բանկի, ԱՄՆ գանձապետարանի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակներում:

Մասնակցություն է ապահովվել նաև Մարդկային կապիտալի նախարարական հանդիպմանը, որն այս տարի նվիրված է եղել մարդկային կապիտալի ոլորտում արհեստական բանականությանը, թվային լուծումներին և տեխնոլոգիաներին: Միաժամանակ, ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբի և ԱՄՀ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նախարարների ու կառավարիչների հետ համատեղ հանդիպումներին: Վերջին հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել ՀՀ ընթացիկ տնտեսական զարգացումներին և հեռանկարներին:

Երկկողմ հարթակում ՖՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների, Չեխիայի, Գերմանիայի, Սլովենիայի պատվիրակությունների հետ: Քննարկվել են ընթացիկ համագործակցության ակտիվացմանն ու շրջանակի ընդլայնմանն ուղղված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Երևանում կայանալիք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպմանը, մասնավորապես, հայկական կողմը վերահաստատել է տարեկան մասնակցության հրավերները՝ ուղղված գործընկեր երկրների համապատասխան ներկայացուցիչներին:

ՖՆ պատվիրակության օրակարգի կարևոր մաս են կազմել միջազգային կապիտալի շուկայում ՀՀ գործընկերների ու ներդրողների հետ հանդիպումները: Առանձին քննարկումներ են կայացել J.P. Morgan, Citi, Morgan Stanley-ի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տնտեսական իրավիճակին և ապագա համագործակցության հարցերի:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը