copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:00 22-04-2024

Արծվաշենի հարցում Փաշինյանն անկեղծ չէ

Տարածքներ հանձնելն, ինչպես և սպասվում էր, ուղեկցվում է հանրային բողոքի ցույցերով։ Տավուշի մարզի բնակիչներն ու տարածքները հանձնելու դեմ հանդես եկող բազմաթիվ քաղաքացիներ մի քանի օր փակել են հայ-վրացական միջպետական ճանապարհը։ Իշխանությունները 4 գյուղերի տարածքները հանձնելը տեղավորում է սահմանազատման գործընթացի շրջանակում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հիշում է նաև Արծվաշենի մասին։

«Հայաստանում շատ ալերգիկ վերաբերմունք կա անկլավների, էքսկլավների թեմայի հետ կապված, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ 29 հազար 743 քառակուսի կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև մեր Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք»: Այս մասին Ստեփանավանում՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:

Որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը արծվաշենցիներին անվանում էր չուզող հարևաններ։ Նրանց սոցիալական խնդիրները լուծում չէին ստանում։ Պետական հաստատությունները իրենց գծած քարտեզներում Արծվաշենը չէին ներառում։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ջանքեր են գործադրել Արծվաշենն ու արծվաշենցիներին վատաբանելու, արհամարհելու ուղղությամբ։ Հետևապես՝ օրինաչափ է, որ ալերգիկ վերաբերմունք պիտի լինի։

Փաշինյանն այս անդրադարձով՝ ապացուցում է, որ բանակցային երկարատև ընթացքում ինչ հարց ասես՝ քննարկել են, բայց Արծվաշենի թեման չեն շոշափվել։ ՔՊ-ական բարձր պաշտոնյաները Արծվաշենի հարցը բարձրացնելու մտադրության մասին խոսում են 2 տարուց ավելի, բայց պարզվում է՝ ոչինչ էլ չեն արել, Արծաշենի մասին որևէ քննարկում չի եղել։ Պարզվում է նաև, որ Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը դեռ պետք է դե յուրե հիմնավորել։ Այսպես մտավախություն են ներշնչում, որ ՔՊ-ական իշխանությունը Արծվաշենի հարցը չի բարձրացնելու։

Նկատենք նաև, որ երբ Ադրբեջանը պահանջեց Տավուշի 4 ոչ անկլավային գյուղերի տարածքները, Նիկոլ Փաշինյանը խոսեց հայկական 31 գյուղերի տարածքների մասին, որոնք փաստացի գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այսպես Փաշինյանը տպավություն ստեղծեց, թե նախապայման է առաջ քաշում՝ հայկական 31 գյուղերի տարածքերի վերադարձը Տավուշի սահմանակից 4 գյուղերի հանձնման դիմաց։ Սակայն Ադրբեջանը միանգամից մերժեց Փաշինյանի նախապայմանը և ուլտիմատիվ պահանջեց 4 գյուղերն ու ստացավ օրեր առաջ, դիմացը ոչինչ չտալով։

Այսպիսի պարտվողական վարքագիծը մտավախություն է առաջացնում, որ ՔՊ-ական իշխանությունը չի կարողանա արդյունավետ բանակցություններ վարել նաև անկլավների հարցում։ Եվ եթե վաղը Ադրբեջանը պահանջի վերադարձնել իր անկլավները, ապա կստանա նույն հաջողությամբ, չվերադարձնելով Արծվաշենը։

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ և վատ բանակցող։ Օրեր առաջ 4 գյուղերի դե յուրե հանձնումը բացառիկ պայմանավորվածություն էր և սահմանազատման ընդհանուր գործընթացի հետ կապ չուներ։ Հետևապես՝ ՀՀ բանակցողն Արծվաշենի հարցն առաջիկայում սեղանին դնելու առիթ չի ունենա։ Իրական սահմանազատումը կսկսվի, երբ ռուսները լրիվ կհեռանան Հայաստանից և Ադրբեջանից, արցախցիները կվերադառնան Արցախ, ազատ ու անվտանգ կապրեն, կքննարկվի նրանց ինքնորոշման իրավունքը։ Այդ ժամանակ, թերևս, Արծվաշենի հարցը կմտնի օրակարգ ու փաստացի կվերադարձվի Հայաստանին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը