Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:13 30-08-2022

Այսօր հիմնվել է Պահպանողական կուսակցության Արծվաշենի մասնաճյուղը

Այսօր Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդը ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքում հիմնել է Պահպանողական կուսակցության մասնաճյուղ՝ տարածքային ստորաբաժանում: Մասնաճյուղի նախագահ՝ Կարեն Հեքիմյան: Իրազեկումն ուղարկվել է Արծվաշեն համայնքի ղեկավար պ-ն Մամիկոն Խեչոյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Հնարավոր է շատերը չհասկանան, սակայն հենց այսպես՝ քայլ առ քայլ վերականգնելու ենք ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենն իր բոլոր ենթակառուցվածքներով: Դե, իսկ կուսակցության գրասենյակը կբացվի արդեն ազատագրված Արծվաշենում:

ՀԳ. Պահպանողական կուսակցության Արծվաշենի մասնաճյուղում անդամագրվել ցանկացողները կարող են դիմել ինձ».- գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել