Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:50 20-04-2024

Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան

Երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված «Կարմիր գծերի» մասին հայտարարությունը եղել է ամենաբարձր մակարդակով։ Այս մասին «Ինքնիշխան նախագծեր. Համագործակցությունը Եվրասիայում» թեմայով միջազգային ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այդ «կարմիր գծերը», ինչպես մեկնաբանել է ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ վերաբերում են ՀՀ անխտիր բոլոր սահմաններին։ Հետևաբար՝ իրանցիներն այս ուղղությամբ աշխատելու են իրենց ունեցած ողջ գործիքակազմով, բայց Իրանի համար առաջնային կարևորություն ունի Հայաստանի հենց Սյունիքի մարզը, որը դիտարկում է որպես իր կենսական շահերի տիրույթ»,- նշեց մեր զրուցակիցը:

Ոսկանյանի խոսքով՝ ցանկացած հայտարարություն, որ հնչում է ՀՀ իշխանությունների կողմից պետք է լինի խելամտության սահմանում:

«Ուզում եմ հասկանալ՝ Բերքաբերից Արևելք ընկած՝ Ջողազի ջրամաբարից վերև՝ ՀՀ անխախտ սահմաններից ներս ընկած հատվածն արդյո՞ք վերադարձնելու է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը։ Դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ ոչ։ Ուզում եմ հստակորեն արձանագրել, որ այս պահին չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում, որը մեր պետության համար բերելու է լրացուցիչ ռիսկեր, մարտահրավերներ, լրացուցիչ խնդիրներ անվտանգային տիրույթում, իսկ մնացածը հեքիաթ է»,- շեշտեց իրանագետը։

Ոսկանյանն ընդգծեց, որ սահմանազատումն անհրաժեշտ գործընթաց է, բայց անհասկանալի է՝ ինչո՞ւ այդ հատվածից:

«Դրանք գյուղատեղիներ են, գյուղեր չեն և դրանք լուծում են ՀՀ-ի այդ հատվածի անվտանգության հարցը: Ակնհայտ է, որ Ադրբեջան կոչված արհեստածին պետությունը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, այլ լուծում է Հայաստանն ավելի պակաս կենսունակ դարձնելու խնդիր, ավելի շատ ռիսկեր ստեղծելու և ըստ էության, մեր պետության կենսական գործունեությունը խոչընդոտելու հարց։ Տեղի է ունենում միակողմանի զիջում՝ պատրանքի դիմաց»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ