copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:11 17-04-2024

Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ առանձնատունը

Ֆրանսիական դատարանը առգրավել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Օչերետնայայի վիլլան։ Փոխանցում է Tert.am-ը։

Ֆրանսիական Challenges հրատարակության համաձայն՝ խոսքը «Սյուզան» վիլլայի մասին է։

Դատարանի որոշումը կայացվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին, սակայն լրագրողներն այդ մասին իմացել են միայն հիմա։

Ըստ Challenges-ի՝ վիլլան այժմ դատարկ է։ Այն խուզարկել են Փարիզի դատախազության կողմից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության պահանջով հարուցված հետաքննության շրջանակներում։

1930 թվականին կառուցված 5,000 քառակուսի մետր տարածքով վիլլան գնվել է 2013 թվականի դեկտեմբերին՝ Լյուդմիլայի և Վլադիմիր Պուտինի՝ ամուսնալուծությանից վեց ամիս անց։ Տունն արժեցել է 5,4 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ