Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:00 17-04-2024

Պատգամավորը չպետք է հարձակվի լրագրողի վրա. Արամ Աբրահամյանի պատասխանը Խաչատուր Սուքիասյանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցում հերթական անգամ հունից դուրս եկավ և չտիրապետից իրեց՝ սկսելով
ԱԺ միջանցքում բղավել, գոռգոռալ ու վիրավորել իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողին:

Հատկանշական է, որ Սուքիասյանը հունից դուրս եկավ այն ժամանակ, երբ լրագրողն ասաց՝ բազմաթիվ քաղաքացիներ համոզում ունեն, որ Խաչատուր Սուքիասյանը թալանել է, հարկեր չի վճարել։ «Ամենամեծ թալանչին դուք եք, ձեր ղեկավարն ա, ձեր ամբողջ էդ կազմն ա, որովհետեւ ուրիշ տեղերից ձեզ գումարը տվել են, դուք ոչինչ չեք վաստակել, բոլորի վրա ինչ ասես գրել եք ու ապրել եք ու մտածել եք ըտենց հեշտ կարաք ապրեք: Հեշտ չի ապրցվում»,- լրագրողի վրա բղավելով հայտարարում էր Սուքիասյանը։

Միևնույն ժամանակ իշխանական պատգամավորն իր խոսքում հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ նշելով, տարիներ շարունակ ֆինանսավորել է Առավոտ օրաթերթը, որպեսզի «կեղծիքներ գրեին և քանդեին երկիրը»։

«Էդ թերթը ես եմ ֆինանսավորել, ինձանից հետո վերցրել են, տվել են ԱԱԾ-ին, էնտեղից են ֆինանսավորել ձեզ, որ դուք խառնեք էս երկիրը: 94-ին ձեր թերթը ես եմ սկսել ֆինանսավորել, ինձ խնդրել են՝ տվել եմ գումարը»,- պնդում էր Սուքիասյանը միևնույն ժամանակ լրագրողին մեղադրելով նաև մարդասպաններից գումարներ ստանալու մեջ։

Oragir.News-ը Խաչատուր Սուքիասյանի կողմից հնչեցված մեղադրանքների վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ 1994 թվականից «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ճանաչված լրագրող Արամ Աբրահամյանից։

Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասած որ ոչ մի կերպ չի ցանկանում մեկնաբանել Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները։ «Միայն կասեմ, որ պատգամավորները պարտավոր են պատասխանել լրագրողների հարցերին, այլ ոչ թե հարձակվեն նրանց վրա»։

Հարցին, թե ինչո՞ւ է իշխանական պատգամավորը նման հայտարարություններ անում և ո՞րն է դրանց նպատակը՝ Աբրահամյանը պատասխանեց, որ ավելի ճիշտ կլինի այդ հարցն ուղղել Խաչատուր Սուքիասյանին։

Հիշեցնենք, որ հենց Խաչատուր Սուքիասյանին պատկանող լրատվամիջոցներից մեկի լրագրողն էր, ով պարբերաբեր մոտենում և ամենատարբեր ոչ կոռեկտ հարցերն էր ուղղում ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ իր խոսքը սկսելով «մարդիկ ասում են» արտահայտությամբ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել