copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:13 17-04-2024

Արմավիրում 37-ամյա ամբաստանյալը հայհոյել է դատավորին, սպառնացել, ու ինքնավնասում կատարել. shamshyan.com

Ապրիլի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը երեկոյան Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր 56-ամյա Արթուր Ադամյանը դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ նույն օրը, դատական նիստի ավարտին, ժամը 17։30-ի սահմաններում ամբաստանյալ՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ս․-ն լկտի վարքագիծ է դրսևորել, դահլիճում գտնվող մասնակիցների ներկայությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, իր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, ապա սպառնալիքներ տվել իր և իր ընտանիքի անդամների հասցեին։

Արթուր Ա․-ն հայտնել է նաև, որ այդ ամենից հետո կարգադրիչների և ուղեկցող դասակի ոստիկանների միջոցով Արմեն Ս․-ն հեռացվել է դատական նիստերի դահլիճից, որից հետո գտնվելով համապատասխան խցում շարունակել է տալ բարձրաձայն հայհոյանքներ իր և իր ընտանիքի անդամների հասցեին, շուրջ 10-20 րոպե խանգարել է մեկ այլ դատական նիստի ընթացքը, որից հետո կատարել ինքնավնասում:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կմոիտեի Արմավիրի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ