copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:27 17-04-2024

Վտանգված է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների կյանքը. ահազանգում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» կազմակերպությունը

Հայկական ծագման գերիների, որոնք պատանդառվել և ապօրինի պահվում են Ադրբեջանում, վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Ադրբեջանում նրանց պահելու պայմանները խախտում է միջազգայնորեն հաստատված նորմերը, ասվում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության տարածած հայտարարությունում։

«Ըստ մամուլի համար նախատեսված հաղորդագրությունների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Նրանց հետ անցկացվել են անհատական հանդիպումներ, պահվող անձանց տրվել է իրենց ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորություն։ Սակայն այս հանգամանքները ոչ մի կերպ լույս չեն սփռում Բաքվում պահվող հայ գերիների իրական վիճակի վրա, չեն ապահովում նրանց իրավունքները և անվտանգությունը»,-նշված է կազմակերպության հայտարարությամբ։

Այստեղ հարկ է նշել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ութերորդ կետը նախատեսում էր ռազմագերիների և պահվող անձանց փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն Ադրբեջանը, ինչպես և բոլոր մյուս դեպքերում, չի կատարել իր պարտավորությունները նաև հիմա և առայսօր հրաժարվում է իրականացնել դրանք։

Ավելին, 44-օրյա պատերազմից հետո սանձազերծված ռազմական գործողություններում նույնպես Ադրբեջանը գերեվարել է հայկական բանակի այլ զինծառայողների, դրանով ուժեղացնելով ճնշումը Հայաստանի նկատմամբ։

Վերջին տարիներին ընթացած բանակցային պրոցեսում Ադրբեջանը մշտապես կեղծ մեղադրանքներ է առաջադրել Հայաստանին՝ մեղադրելով ՀՀ-ին իբր թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի այս կամ այն կետը խախտելու մեջ, այդ կեղծ մեղադրանքները դարձնելով առիթ՝ սադրելու նոր ռազմագործողություններ և արդարացնելու իր ագրեսիվ քաղաքականությունը։

«Բաքվում պահվող հայ գերիների դրությունը լուրջ անհանգստություններ է հարուցում։ Ադրբեջանը, որն անգամ սեփական ժողովրդի նկատմամբ կիրառում է վանդալիզմի մշտական քաղաքականություն, ոտնահարում է միջազգային հանրության կողմից հաստատված նորմերը, որոնք կարգավորում են գերիներին պահելու պայմանները։ Մյուս կողմից, Ադրբեջանը հանդիսանում է պետություն, որն Արցախի անմարդկային շրջափակման 10-ամսյա ժամկետում արգելափակել է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Արցախի գրասենյակի գործունեությունը, դրանով է՛լ ավելի խորացնելով հումանիտար աղետը և Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացման վտանգը», ներկայացված է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունում։

Կառույցը խստորեն դատապարտում է Ադրբեջանի մարդատյաց և ապակառուցողական քաղաքականությունը։ «Պահանջում ենք, որ ի կատարումն ստանձնած պարտավորությունների, Ադրբեջանն ազատ արձակի հայկական բոլոր ռազմագերիներին և Բաքվում ապօրինաբար պահվող անձանց՝ ապահովելով նրանց անվտանգ վերադարձը Հայաստան», նշվում է հայտարարության մեջ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել

Ձեզ գուցե հետաքրքրի