Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 21:00 16-04-2024

Ոստիկանները երբեմն ծիծաղի առարկա են դառնում․ հարցում

Ոստիկանությունը ամեն տարի ահռելի մեծ չափի միջազգային դրամաշնորհներ է ստանում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար։ Շատ մեծ է նաև ՆԳՆ բյուջեն, որը գոյանում է հարկատուների միջոցներից։ Ոստիկանությունը պետական ամենամեծ կառույցն է։ Համակարգում ներգրավված աշխատակիցների թիվը 10 հազարից ավելի է։ Սակայն քաղաքացիներն այդ բարեփոխումները չեն տեսնում։

Ապրիլի 16-ը Ոստիկանության օրն է։ Այս առիթով Oragir.News-ը հարց է ուղղել երևանցիներին, թե գո՞հ են ոստիկանության աշխատանքից։

Հարցվածների մի մասը դժգոհություն հայտնեց ոստիկաններից, նրանց ասոցիացնելով իշխանությունների հետ։ Քաղաքացիների մեծ մասը նշեց, որ չի առնչվել և չի կարող լավ կամ վատ կարծիք հայտնել։ Եղան նաև դրական կարծիք հայտնողներ, որոնք կարևորեցին ոստիկանների առատության շնորհիվ քաղաքում ապահովության զգացումը։ Հարցվածների մի մասն էլ վատ բառերով որակեց ոստիկաններին։ Քննադատեցին, որ օրենքի տառը պահպանելու փոխարեն՝ կատարում են հրաման։ Մի քաղաքացի էլ նկատեց, որ ոստիկանները երբեմն-երբեմն ծիծաղի առարկա են դառնում։

Նշենք, որ ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառման դեպքերը դեռ շարունակվում են։ Վերջինը տեղի ունեցավ ապրիլի 15-ին պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանած երիտասարդի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել էր նրա պաշտպանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը