Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 19:45 16-04-2024

Տվյալ դեպքում ՔՊ-ական պատգամավորին «վիժվածք» ասելը խուլիգանություն չէ․ հարցում

Ժողովրդի մի մասը հրապարակավ բացասական վերաբերմունք է դրսևորում ՔՊ-ական պաշտոնյաների նկատմամբ՝ ազգային պարտությունների, կորուստների պատճառով։ Վերջին միջադեպը տեղի ունեցավ ապրիլի 15-ին Երևանում՝ քաղաքային տրանսպորտում ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ։ Վերջինս հետ վիճաբանող քաղաքացին նրան «հակահայ վիժվածք» է անվանել։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով՝ ՔՊ-ական պատգամավորին «հակահայ վիժվածք» ասելը խուլիգանությո՞ւն է։

Քաղաքացիների մի մասը դրական պատասխանեց հարցին՝ կարծիք հայտնելով, որ չի կարելի նման արտահայտություն թույլ տալ, վարկաբեկել միմյանց։ Կարևոր համարվեց, որ մարդիկ միմյանց հարգանքով վերաբերվեն։ Հարցվածների մի մասը, սակայն, դժվարացավ պատասխանել։ Եղավ նաև բացասական պատասխան՝ պայմանավորված տվյալ դրությամբ։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հակահայ վիժվածք անվանած Սամվել Վարդանյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Ոստիկանները նրան անմարդկային խոշտանգման են ենթարկվել։ Այս մասին տեղեկացրել են նրա պաշտպանները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ