copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:53 15-04-2024

15 միկրոավտոբուս է հասել Գյումրի․ թարմացվելու է 22 համարի երթուղին

Գյումրիի տրանսպորտը դարձյալ համալրվել է նորերով։ Գյումրիի երթուղային ցանցի համալրման համար ձեռք են բերվել 15 նոր միկրոավտոբուս 22 համարի երթուղու սպասարկման համար։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Ձեռք բերված այս 15 մեքենաներով, հույս ունենք, կկարողանանք լրացնել այն բացը, որ առկա է 22 համարի երթուղայինների սպասարկման գործում: Ներկայումս 22 համարի երթուղին սպասարկվում է ՍՊԸ-ի կողմից, հին մեքենաներ են, բնակիչների կողմից պարբերաբար բարձրաձայնվում է խնդրի մասին, մասնավորապես մեքենաների մաշված լինելու մասով: Հիմա արդեն ձեռք ենք բերել, մեքենաները մեր քաղաքի բնակիչների համար են, որակյալ ծառայություններ մատուցելու համար են: Մեքենաները շահագործվելու են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից»,-հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Չնայած որ Գյումրիում տրանսպորտները համալրվել են նորերով և թվում էր, թե փոփոխվող տրանսպորտը հնարավորություն էր տալու լուծել այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում, բայց այնուամենայնիվ քաղաքային տրանսպորտը խայտառակ վիճակում է երեկոյան ժամերին դժվար է տրանսպորտ գտնելը։ Բացի այդ, դարձյալ նույն վիճակն է, մարդիկ ոտքի վրա են տեղից տեղ գնում, էլի կանգառները սկսվում եւ վերջանում է ըստ հաճախորդի քմահաճույքի։

️Նշենք, որ ևս 8 միկրոավտոբուս ձեռք էր բերվել այս տարվա փետրվար ամսին, 8 միկրոավտուբուսները սպասարկում են 14 համարի երթուղայինները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ