copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:29 14-04-2024

Ռուսաստանի Կուրգանի շրջանը ջրհեղեղի սպառնալիքի տակ է

Ռուսաստանի Կուրգանի շրջանը ջրհեղեղի սպառնալիքի տակ է։ Տոբոլ գետի և նրա վտակների ջուրը կտրուկ բարձրանում է։ Տարածաշրջանի նահանգապետ Վադիմ Շումկովը կոչ է արել այն շրջանների բնակիչներին, որտեղ կարող են ջրհեղեղներ լինել, տարհանվել։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Շումկովը Տելեգրամում գրել է, որ մեկ գիշերվա ընթացքում Տոբոլում ջրի մակարդակը բարձրացել է 54 սանտիմետրով և արդեն 5 մետր է։ Հոսանքը նկատելիորեն արագանում է։ Նա զգուշացրել է, որ մոտ ապագայում ջրի մակարդակը միայն կբարձրանա, հնարավոր է, որ էլեկտրաէներգիան ու գազը ստիպված լինեն անջատել։

Արտակարգ իրավիճակների նախարարության կանխատեսումների համաձայն՝ ջրհեղեղի գագաթնակետը տեղի կունենա ապրիլի 14-15-ը։ Հնարավոր է, որ հեղեղումների գոտում հայտնվեն մինչև 62 բնակավայր և մինչև 19 հազար մարդ։

Արագ հալչող ձյունն ու սառույցը Ռուսաստանի հարավային Ուրալի, արևմտյան Սիբիրի, ինչպես նաև Ղազախստանի հյուսիսային շրջանների գետերն աննախադեպ բարձրության են հասցրել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը