copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:46 13-04-2024

Ուկրաինան Գերմանիայից կստանա ևս մեկ Patriot ՀՕՊ համակարգ

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ևս մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին հայտնում է N-TV-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ զենքերն ուղարկվում են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակումների ավելացման պատճառով։ «Ուկրաինայում ռուսական ավիահարվածների հետագա ավելացման հետ կապված՝ դաշնային կառավարությունը որոշել է էլ ավելի ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը»,- հաղորդում է հրատարակությունը պաշտպանության գերատեսչությունից։ Սա կլինի երրորդ Patriot մարտկոցը, որը Բեռլինից առաքվել է Կիև։

Նախօրեին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Guardian-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում՝ Patriot-ի զինամթերքը դեռ չի սպառվել, սակայն պակասում է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ