copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:03 13-04-2024

Այս կարգի նվաստացումը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանը, այն պետական քաղաքականության արդյունք է․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից հայ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու դեպքին։ Հայտարարութան մեջ, մասնավորապես, ասված է․

«ԱԱԾ վերջին հաղորդագրությունից դատելով՝ պետք է գոհունակություն հայտնել, որ իբր խախտում արած ՀՀ սահմանապահը չի հանձնվել ադրբեջանական կողմին այնտեղ պատասխանատվության ենթարկվելու համար՝ չէ՞ որ այդպես էլ կարող է լինել։ Միայն սա արդեն իսկ մեծ նվաճում է մեր այս պարտվողական օրերում․․․

Ակամայից մտաբերում ես ՀՀ այն չորս դիրքապահներին, ովքեր մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանցիների կողմից առանց որևէ ափսոսանքի, զղջման գնդակահարվեցին մեր իսկ դիրքերում, խաղաղ ծառայություն իրականացնելիս։

Այս կարգի նվաստացումը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանը, այն պարզապես վարվող պետական քաղաքականության արդյունք է, հետևանք, որին ԱԱԾ-ն միայնակ չի կարող դիմակայել․․․»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը։ Նշված հատվածում սկսել է հրաձգություն։

Ծառայողական քննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը