copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:20 13-04-2024

Գազօջախն ընկել է գլխին. 2-ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. shamshyan.com

Ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից գազօջախը գլխին գցելու հետևանքով «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ ծնողներն իրենց մոտ են տեղափոխել մի երեխայի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Տ․ Ե․-ն է։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապրիլի 2-ին ժամը 11։00-ի սահմաններում Տ.Ե․-ն իր հոր հետ միասին գտնվել է իրենց տան բակում, որտեղ ծնողի անուշադրության և անփութության հետևանքով, մոտեցել է բակում տեղադրված ամառային գազօջախին և բացել դուռը, որի ժամանակ գազօջախը տեղաշարժվել և ընկել է վերջինիս վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող