copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:32 12-04-2024

Թուրքիան աջակցում է Ռուսաստանի մասնակցությանը Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Անկարան շարունակում է մնալ այն կարծիքին, որ բոլոր կողմերը պետք է մասնակցեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններին։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիան այս մասին նախկինում խոսել է բոլոր միջազգային հարթակներում՝ նշելով, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի մասնակցության։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկութոյւնների՝ հունիսին Շվեյցարիայում պետք է անցկացվի Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով, որին հրավիրված են 80-100 երկիր։

Ռուսաստանը գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել։ Սակայն Մոսկվան շահագրգռված չէ մասնակցել գագաթնաժողովին՝ պատճառաբանելով, որ այնտեղ քննարկվելու է միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը», և Ռուսաստանի շահերը հաշվի չեն առնվելու։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը