Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:14 12-04-2024

Սուտ, լկտի սուտ, վիճակագրություն և․․․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անընդհատ առաջ է մղում և խորացնում «պատմական և իրական Հայաստանների» մասին իր կեղծ խոսույթը։

Ո՞րն է ի վերջո, «իրական» Հայաստանը և որն է «պատմական» Հայաստանը։ Օրինակ, 2018 թվականի իշխանազավթման պահից գոյություն ունեցողը «իրական» Հայաստա՞նն է, որը Փաշինյանն անվանում է «հայրենիքի մնացորդ», թե՞ դա էլ պետք է «ճշգրտվի» այնպես, ինչպես՝ «29800 քառ․կմ»-ը դարձել է «29743 քառ․կմ»։

Կամ, երբ 2019-ի օգոստոսի 5-ին Փաշինյանն իր վարչախմբով եկել և Ստեփանակերտում գոռում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»՝ դա ո՞ր Հայաստանին էր վերաբերում, «պատմականի՞ն» ։ Սա ի՞նչ է, Հայաստանի և Արցախի նույնացու՞մ չէր, ինչպես նկատել է Լևոն Զուրաբյանը։ Թե՞ Փաշինյանը չէր, նախկին նախագահ Արմեն Սարգսյանի և Արարատ Միրզոյանի հետ խոսում Սևրի պայմանագրի «արդիական» լինելու մասին, իսկ Սուրեն Պապիկյանը և Ալեն Սիմոնյանն Աղդամն իրենց հայրենիքն էին կոչում։

Փաշինյանական ավերիչ ստերի ծավալի և նշանակության մասին ամբողջական տպավորություն ոչ ոք չունի, որովհետև այդ ստերն արտադրվում և համալրվելու են այնքան ժամանակ, քանի դեռ դրանց հեղինակը նստած է կառավարության շենքում՝ վարչապետի աթոռին։

Հայտնի անեկդոտն ասում է․ «Կա սուտ, լկտի սուտ և վիճակագրություն»։ Մի ժամանակ վիճակագրությունն ընկալվում էր, որպես ստի գերադրական մակարդակ, որից անդին անհնար է պատկերացնել։ Բայց հայ ժողովուրդն աշխարհ է բերել Նիկոլ Փաշինյանին, որի ստերը տվել-անցել են ճանաչում գտած այդ «level»-ը և նոր հորիզոններ բացել ստախոսության ժանրի համար։

Այո, Փաշինյանը ստում է, ստում անդադար և ոչ մի ամոթ չի զգում ստելու համար։ Խոսել (ստել) մի ժամանակահատվածում ազգային որևէ արժեքից՝ արդեն նշանակում է ակնկալել այդ խոսույթով թիրախավորված ուղղության կորուստ, որից հետո անցում է կատարվում համազգային նշանակության մեկ այլ կարևորագույն սուբյեկտ՝ դա ևս կործանելու նպատակով, և այսպես շարունակ՝ մինչև «հայրենիքի մնացորդն» ամբողջությամբ դառնա «պատմական»։

Իսկ կառուցակարգը, որտեղ ծաղկում է Փաշինյանի ստախոսությունը և հեղեղում ամբողջ երկիրը՝ անընդհատ կատարելագործվում և հղկվում է, որ Փաշինյանի անավարտ «առաքելության» ամբողջացման ճանապարհին խոչընդոտներ չառաջանան։

Կարծում ենք, որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Փաշինյանի առաքելությունը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան