copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:26 12-04-2024

Ադրբեջանը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու առաջատարներից է. ԵԽ Նախարարների կոմիտեի զեկույց

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ամենամյա զեկույցում զգալի առաջընթաց է արձանագրվել 2023 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործում: Նախորդ տարի հաջողվել է փակել 982 գործ, փոխանցում է «Լուրեր»-ը։

Ադրբեջանին վերաբերող մասում նշվում է, որ 2023 թվականին Նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ից ստացել է 84 գործ՝ կատարման վերահսկման համար։ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 49 գործ, իսկ 2021 թվականին՝ 46։ Այդ ցուցանիշով Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի երկրների «առաջատարներից է»։

2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՄԻԵԴ-ի վարույթում գտնվել է Ադրբեջանից 337 գործ։ 2022- ին եղել է 285, 2021-ին՝ 271։ Այս ցուցանիշով Ադրբեջանը զբաղեցնում է վերջից 4-րդ տեղը՝ զիջելով միայն Ուկրաինային (766), Ռումինիային (476) և Թուրքիային (446):

2023 թվականին Նախարարների կոմիտեն փակել է Ադրբեջանի վերաբերյալ 32 գործ։ Կատարման սպասողների թվում զգալի տեղ են զբաղեցնում օրենքի չարաշահման հետևանքով ձերբակալման և կալանքի տակ պահելու վերաբերյալ որոշումները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ