copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:08 12-04-2024

Կարբի գյուղում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը. վերջինը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում գործող «Ռոդանս» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 54-ամյա Գագիկ Թունյանի վարած «Opel» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Սարգիս Գևորգյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Mercedes»-ի ուղևոր 51-ամյա Նազիկ Մայիլյանը մարմնական վնավսածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից Ն. Մայիլյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռռնվել է քրեական վարույթ:

Վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը