copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:01 11-04-2024

Տգետ դոգմաները կարող են սննդային վարքի խանգարման պատճառ դառնալ

Օրերս համացանցում տարածվել և ակտիվ քննարկման է արժանացել մի հարցազրուցային տեսանյութ, որտեղ հյուրը՝ փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը, կին լինելով հանդերձ, սահմաններ է գծում կանանց սննդային վարքում՝ ասելով, որ կանայք և աղջիկները պետք է ունենան սննդային կապրիզ և ամբողջ կյանքի ընթացքում հրաժարվեն որոշ ուտեստներից, ինչպիսիք են օրինակ՝ «պոնչիկը», «պերաշկին», «չեբուրեկին», «խաշը» և այլն։ Հյուրի կարծիքով՝ այդ ուտեստները կանացի չեն։

Այս հարցազրույցը դժգոհություն է առաջացրել կանանց և աղջիկների շրջանում։ Վերջիններս դժգոհում են, որ մեր հասարակության մեջ կան շատ դոգմատիկ սահմանափակումներ, որոնց պետք է ենթարկվեն իգական սեռի ներկայացուցիչները։ Եվ այդ ամենը մինիմալին հասցնելու փոխարեն, մենք ունենք նման հանրային եթերներ, որոնք միայն համալրում են այդ տգետ դոգմաների շարքը:

Oragir.News-ը կապ հաստատեց հաղորդավարուհի, այժմ նաև ֆուդ բլոգեր Հերմինե Ստեփանյանի հետ, ում կարծիքով՝ եթե կինն էլեգանտ է և գեղեցիկ է կարողանում օգտվել սննդից, ապա ամեն ուտեստ էլ կարող է ուտել։

Նշենք, որ հանրային խոսքի հանդեպ կարևոր է ունենալ պատասխանատվություն, քանի որ տվյալ հարցազրույցը կարող է շատերի համար սննդային վարքի խանգարման պատճառ հանդիսանալ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը