copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:53 11-04-2024

Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան

«Ընդդիմությունը մեղադրում է Կառավարությանը տարբեր տեղերում իր ասածը չանելու մեջ: Բովանդակային զրույցը եկել հասել է դրան, որ մեր գործընկերները ենթադրում են, որ կարելի է 2018թ, 2020թ, 2021թ, 2022թ ասածը համեմատել իրար և ինչ-որ ձևով դրա շուրջ բան գեներացնել: Այսինքն բան չի փոխվել, պատերազմներ չեն եղել, սեպտեմբերյան հարձակումները չեն եղել և իրականությունն այդպես զմռսված պե՞տք է մնար»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրականությունն այսօր շատ արագ է զարգանում և Կառավարությունն այդ իրականության հետ հաշվի նստելու պարտավորություն ունի:

«Իսկ ընդդիմությունը ի՞նչ է խոսք տվել և ինչ է արել: Դուք դուրս եկաք փողոց ու ասեցիք՝ մենք մեր օրակարգով կվերադառնանք: Մենք այդ օրակարգը չենք տեսնում: Ինչի՞ եք եկել, կգնաք ձեր ընտրողներին կպատմեք:

Հարգելի գործընկերներ այդքան օրհասակա՞ն է վիճակը, որ հրաժարակա՞ն է պետք, նոր բան կա՞, դուք բոլորով հրաժարական տվեք և նոր ընտրություններ տեղի կունենա: Խի՞ չեք հրաժարական տալիս: Ասում է՝ «մեր բակում ինչ էին անում»՝ պարոն Միրզոյանին արձագանքելով, կարող եմ հիշեցնել ինչ էին անում՝ գլուխը խփում էին զուգարանակոնքին, որ մեռնի: Հիմնականում դաշնակցականների հետ է նման դեպք եղել: Աննա Գրիգորյանը ՀԱՊԿ-ին է պաշտպանում, դուք պրոռուսական ընդդիմություն եք»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին