Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:57 11-04-2024

Ի տարբերություն Աննա Հակոբյանի՝ Աշոտ Փաշինյանի հետ հանդիպումն անվճար է, բայց տեղի չի ունենում

Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի այցը Գյումրի անորոշ ժամանակակով հետաձգվում է։

Արդեն հայտնել էինք, որ այսօր «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գրասենյակում տեղի էր ունենալու հանդիպում-քննարկում Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, ով իրեն համարում է ժամանակակից արվեստագետ։

«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գրասենյակից տեղեկանում ենք, որ
երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Աշոտ Փաշինյանը ներկայացնելու է ժամանակակից արվեստի վերաբերյալ իր մոտեցումները, վերջինիս արտահայտման ձևերը հայաստանյան կոնտեքստում, ժամանակակից արվեստի դրսևորման հնարքները, ինչպես նաև՝ արվեստի ընդհանրական տրանսֆորմացիան ժամանակակից աշխարհում։




Ինչքան էլ զարմանալի է, Աշոտ Փաշինյանը, ի տարբերություն մորը` Աննա Հակոբյանի, անվճար հանդիպումների կողմնակից է։

Նշենք որ Աննա Հակոբյանն առաջարկում է իր հետ ընթրել՝ վճարելով 1 մլն դրամ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ