copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:20 10-04-2024

Սյունիքի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 9-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենան: Արտաքին զննությամբ սրահում հայտնաբերվել են իշխան, կարմրախայտ, բեղլու տեսակի ձկներ և էլեկտրահարող սարք: 40-ամյա վարորդն ու 30-ամյա և 36-ամյա ուղևորներըը, երեքն էլ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ հայտնել են, որ ընդհանուր 7,5 կգ ձուկը գիշերը էլեկտրահարման եղանակով որսացել են Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի հարակից գետից:

Մեքենան տեղափոխվել է Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը