copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:09 10-04-2024

Մանրամասներ՝ 20-ից ավելի մասնակիցներով Երևանում հնչած կրակոցների դեպքից

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում ապրիլի 5-ին Երևանի Շիրակի փողոցի 35 շենքի հարակից տարածքում տեղի ունեցած առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքինի վերաբերյալ ու պարզաբանում.

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի ուշ պարզվել է, որ «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ անձ։

Այս առթիվ նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ ևս` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։

Ձևավորվել է քննչական խումբ։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։ Հարցաքննվել են տասնյակից ավելի անձիք։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի ամբողջական հանգամանքները, կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ակտիվ քննչական, վարութային և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Վերջին մասով նախաքննությամբ ձեռք բերված տվյալների վերաբերյալ հետագայում ՀՀ քննչական կոմիտեն կհայտնի հավելյալ տեղեկատվություն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին