copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:22 10-04-2024

ՀԱՊԿ-ը որպես խաղաղապահ էր ուզում գալ ՀՀ, ոչ թե որպես դաշնակից․ Փաշինյան

Հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշանկից է ուզում գալ Հայաստանի Հնարապետություն, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի ՀՀ-ին դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով 2021 թվականի ադրբեջանական հարձակմանը․

«Եթե Կառավարությունը այն ժամանակ տուրք տար էմոցիաներին՝ իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով՝ ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնինշխան տարածքների խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձևավորում և ՀՀ պետականության փաստացի լուծարում, բայց Հայաստանի ժողովուրդը կրկին բացառիկ պետականակենտրոնություն ցուցաբերեց և արձագանքեց Կառավարության ու կառավարչող մեծամասնության կոչերին»։

Վարչապետը նաև կարևորեց Պրահայում 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները և նշեց, որ Եվրամիության դիտորդական առքելության ներկայությունը կարող է ևս երկու տարի երկարաձգվել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին