Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:15 10-04-2024

Որոշ պետություններ ԼՂ-ն օգտագործել են Հայաստանին վզկապ հագցնելու համար․ Փաշինյան

Որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար: Այս մասին Ազգային ժողովում, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Այն բանակցակային հնարավորությունները, որ 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ հարցի լուծման, այլ ՀՀ-ին հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ ՀՀ-ի՝ առանց այն էլ կաշկանդված գործողությունները որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն»:

Վարչապետի խոսքով՝ իրենք չեն գնացել այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվել է հարցը լուծել ռազմական ճանապարհով, այնուհետ՝ մեկնարկել է 44-օրյա պատերազմը. «Հարց ասելով՝ նկատի ունեմ ՀՀ հարցը, որովհետև ԼՂ հարցը վաղուց լուծվել էր և մնում էր լուծել Հայաստանի Հանրապետության հարցը»,- հավելել է վարչապետը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում