Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:57 09-04-2024

Նիկոլի քաղաքական շպագատն ամբողջությամբ բացված է․ Աննա Մկրտչյան

Մեզ ասում էին՝ գնում ենք Բրյուսել անվտանգության հետևից. զրո պայմանավորվածություն անվտանգության մասին: Ասում էին՝ գնում ենք վիզաների ազատականացման ու անսահմանափակ տեղաշարժման համաձայնագրի հետևից. զրո բառ և պայմանավորվածություն այս ուղղությամբ: Ասում էին՝ գնում ենք բանակի ու տարածքային ամբողջականության երաշխիք բերելու. դրա մասին էլ ոչ մի բառ չի ասվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը:

Խոսելով ապրիլի 5-ին կայացած հանդիպամ մասին, Աննա Մկրտչյանն ասաց, որ հանդիպման ընթացքում պարզ դարձավ, թե ինչպես է վերաբերվում ԵՄ-ն Հայաստանին:

«Մտածում են՝ դե մի քանի կոպեկ կշպրտենք և վերջ: Մի քանի կոպեկ կշպրտենք, Արցախը կուրանան, մի քանի կոպեկ կշպրտենք, Հայաստանից բնակավայրեր կծախեն: Իսկ բերված գումարներն, իհարկե, պիտի ծախսվեն պարգևավճարների վր՝ դե քննիչներ, ոստիկաններ, իհարկե, ախրաննիկներ»,-պարզաբանեց նա:

Աննա Մկրտչյանի խոսքով, ամեն անգամ ՀՀ-ում անցկացված հարցումների հրապարակումից հետո իրարանցում է սկսվում:

«Այս անգամ արդյունքները վախենալու են իրենց համար. աջակցության պատմական մինիմում ՝ գործող խմբակին: Հիմա խառնվել են իրար, շտապում են, որովհետև Նիկոլի համար պողպատե մանդատ կազմակերպել էին, որպեսզի հլու-հնազանդ հանձնի Արցախն ու Հայաստանը: Իրենք էլ են հասկանում, որ պիտի շտապեն, որովհետև ժամկետների իմաստով գոնե թե, իրենց աչքի առաջ ամբողջությամբ ձախողել է տարբեր խաղեր տալով; Դրա համար էլ օրը մի քարտեզ վերցրած, դռնեդուռ ընկած ՀՀ քաղաքացիներին փորձում է համոզել, թե ի՞նչն է մեզ պատկանում, ի՞նչը մեզ չի պատկանում»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը:

Եզրափակելով իր ելույթը, Աննա Մկրտչյանն անդրադարձավ երկրի ներկայիս վիճակին և համեմատականներ տարավ անցյալ և ներկա իշխանությունների միջև:

«Այս ամենի պատճառը սեփական ազգին նվաստացման ճանապարհով տանող կառավարությունն է, և օրեցօր սեփական ժողովրդի կողմից ատելի դարձողը, որը երբեք որպես գործընկեր չի կարող դիտվել ոչմեկի կողմից: Այսպիսով, Նիկոլի քաղաքական շպագատն ամբողջությամբ բացված է»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել