Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:10 09-04-2024

«Կեցցե» բառը միշտ էլ կիրառության մեջ եղել է, սա նոր քայլ չի․ Նարինե Դիլբարյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ զինված ուժերը կունենան նոր կանոնադրություն։ Համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Նոր կանոնադրության անցումը կիրականացվի բանակում ընդհանուր բարեփոխումների շրջանակներում։

Նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե»-ով։

Oragir.News-ը կապ հաստատեց լեզվաբան Նարինե Դիլբարյանի հետ, պարզելու համար «Ուռա» և «Կեցցե» բառերի տարբերությունն ու նշանակությունը․

«Ուռան հայերեն չէ, սլավոնառուսական կապակցություն է՝ ձայնարկություն է։ Այն կիրառվում է մարդկանց մեջ խրոխտ տրամադրություն ու մարտական շունչ հաղորդելու համար։
Ինչ վերաբերվում է կեցցեին, կեցցեն հայերեն է՝ հին հայերեն, գալիս է գրաբարից։ Դա բնաձայնություն չէ, այլ երկրորդ ապառնու քերականական ձևն է։

Կեցցեն ապրել բայի երկրորդ ապառնին է՝ կեցցե, կեցցես, կեցցենք։ Նշանակում է՝ ապրենք, գործենք, ստեղծենք։ Այն դարձյալ մարտական և խանդավառող կապակցություն է։

Ես, ճիշտն ասած, զարմացած եմ, որ մենք մինչև հիմա ուռա ենք ասել, որովհետև սկսած Եղիշեից և մեր հին մատենագրությունից, կեցցեն, իբրև խանդավառող բացականչություն, խորհրդային ժամանակներում ևս օգտագործվել է։
Ես հիշում եմ, որ մեր պատմության մեջ մայիսմեկյան շքերթներին «կեցցե» բառն օգտագործվում ու կիրառվում էր»։

Նարինե Դիլբարյանը զարմանք հայտնեց, որ հիմա են շեշտում, թե ուռային կեցցեն է փոխարինում, քանի որ իր տվյալներով՝ կեցցեն օգտագործվել է շատ վաղուց։

«Նախորդ բանակում այդ կեցցեն ես անընդհատ լսել եմ։ Դա ճիշտ չի, որ կեցցե բառը ընդհանրապես չի եղել։ Դա միշտ էլ կիրառության մեջ է եղել և սա նոր քայլ չի։ Այն միշտ եղել է, կա ու կլինի։

Այս բառերի տարբերությունը միայն բնիկ լինել և չլինելն է։ Այս տեսանկյունից՝ ես կարծում եմ, որ կեցցեն ավելի մեծ պատմական բեռնվածություն ունի»,- ասաց Նարինե Դիլբարյանը․
Նշենք, որ «նոր» բառն օգտագործվելու է այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել դեռ խորդհրդային բանակից, բայց այժմ որոշել են այն «տեղայնացնել»։

Հավելենք, որ Պաշտպանության նախարարությունից նշել են՝ կանոնադրությունը այլ երկրների բանակների որևէ մոդելին հարմարեցնելու խնդիր չի դրվում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան