Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:10 09-04-2024

Քարտապանների հաշիվներից գումարներ են անհետացել, բայց բանկը ներողություն չի հայցել

Հանրության շրջանում լուրեր են պտտվում, թե ԱՄԻՕ բանկը, որը նախկինում կոչվում էր Հայբիզնեսբանկ, երեկ՝ ապրիլի 8-ին, տագնապ է առաջացրել իր քարտապանների համար։

Քարտապանները նկատել են իրենց հաշվից անհետացող գումարներ։ Իսկ բանկն այդ ընթացքում անսարքության վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի եկել, չի տեղեկացրել իր հաճախորդներին այդ խնդրի մասին և ներողություն չի հայցել։ Այդպիսով՝ խուճապ է տարածել հաճախորդների շրջանում։

Բարեբախտաբար, ժամեր անց խնդիրը կարգավորվել է։

Oragir.News-ը կապ հաստատեց ԱՄԻՕ բանկի հետ, փորձեց պարզել առաջացած խնդրի պատճառը։ ԱՄԻՕ բանկից մեզ հայտնեցին, որ պատճառը զուտ տեխնիկական է եղել․

«Այո, երեկ մեզ մոտ եղել է տեխնիկական խնդիր պրոցեսինգի հետ կապված, որի արդյունքում հաճախորդների հաշիվների մնացորդները որոշ դեպքերում ավել, որոշ դեպքերում պակաս են ցույց տրվել։ Խնդիրն արդեն կարգավորվել է»,- հայտնեցին ԱՄԻՕ բանկից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի