copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:59 09-04-2024

Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման գնա, որ միանգամից խնդիրը լուծի. Արմեն Ռուսատամյան

Վերջերս Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի սահմանամերձ գոտի, որոնք պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, ու ժողովրդին ահաբեկել էր պատերազմով, ինչը իրականում շավ մտածված ծրագիր է։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Այնտեղից վախեցնում են, այստեղից նույնպես, ստեղծում են տպավորություն, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որպեսզի կարողանանք այս տարածաշրջանում գոյատևել»,- ասաց նա։

Հարցին՝ Ադրբեջանի առաջնային նպատակը Տավուշի 4 գյուղե՞րն են, թե հեռուն գնացող ծրագիր է հետապնդում, պատգամավորը նշեց․

«Իհարկե հեռուն գնացող ծրագիր է, Ադրբեջանը երբեք էլ կանգ չի առել որևէ պահանջի վրա․․․ Այս անգամ կարծում եմ` իրենց նպատակը շատ գլոբալ է, և մենք ինքներս պատերազմով այդ հարցը լուծելու պարարտ հող ենք ստեղծել։ Երբ ասում են` այդ տարածքներն իրենցն են, արդեն հրավիրում են, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով», ասաց ընդդիամդիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող