Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:45 09-04-2024

Կոռե՞կտ է, որ անկախ կարգավիճակ ունեցող մարմնի նախագահը քաղաքական գնահատականներ է հնչեցնում

ԱԺ հերթական նիստին հաստատման է ներկայացվել նաև ՀՌՀ նախագահի և անդամների աշխատավարձի բարձրացմանն ուղղված նախագիծը, որի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ի նկատի ունենալով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, հարց ուղղեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, թե արդյո՞ք կոռեկտ է, որ սահմանադրական անկախ կարգավիճակ ունեցող մարմնի նախագահը, որը պետք է ապահովի քաղաքական չեզոքություն, Հանրային հեռուստաընկերության տիրույթում քաղաքական հաղորդում է վարում ու գնահատականներ հնչեցնում։

«Հարցի հասցեատերը ես չեմ, պետք է առաջարկեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը ներկայացնելու պարագայում այդ հարցն ուղղել նախագահին, ես չեմ կարող գնահատել կոնկրետ մարդկանց վարքագիծը»,- պատասխանեց Վլադիմիր Վարդանյանը։

Լիլիթ Գալստյանի այն դիտարկմանը, որ ԱԺ-ն ունի վերահսկողական գործառույթներ և պետաիրավական հարցերի հանձնաժողովին պետք է մտահոգի այս հարցը, Վարդանյանը պատասխանեց, որ կուսումնասիրվի՝ արդյո՞ք օրենսդրական արգելք կա այդ հաղորդումը վարելու համար, թե՞ ոչ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող

Ձեզ գուցե հետաքրքրի