Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:56 08-04-2024

Հեռացնում են փոքր խանութների գովազդները՝ զգալի վնաս պատճառելով մարդկանց

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նոր արշավ են սկսել խանութների դեմ։ Մանրածախ առևտրով զբաղվող խանութների և կրպակների տերերն ահազանգում են, որ քաղաքապետարանն ապամոնտաժում է իրենց գովազդները։ Գովազդի պահանջները խստացնելու մասին Երևանի ավագանու որոշումը խիստ բացասաբար է ազդում հատկապես փոքր շրջանառություն և տարածք ունեցող խանութ-սրահների վրա, որոնք առանց գովազդային պաստառի և ուղեցույցի կորցնում են վաճառքի զգալի մասը։

Oragir.News-ը նկարահանում իրականացրեց այս որոշման կիրառումից տուժած Donor Mobile խանութի տարածքում, զրուցեց խանութ-սրահի հիմանդիր տնօրեն Վարուժանի հետ, ով մեզ հետ զրույցում բողոքեց, թե ինչպես են եկել և հեռացրել սեփական խանութ-սրահի գովազդը՝ պատճառաբանելով, թե անօրինական է։

«Որոշ ժամանակ առաջ ես տեղում չէի։ Աշխատողը զանգեց, ասաց, որ եկել են գովազդային վահանակը հեռացնելու, որի վրա միայն տառերով գրված էր խանութ-սրահի անունը։ Երկկողմանի հայերեն և անգլերեն գրվածք էր՝ բոլոր ստանդարտներին համապատասխան։ Ըստ քաղաքապետարանի՝ խնդիրն այն է, որ գովազդը չպետք է տանիքին տեղադրված լինի։ Ասում են՝ 4-հարկանի շենք պետք է լինի, նոր։ Մասնագետի հետ զրուցեցի՝ հասկանալու համար պատճառը։ Ասաց, որ քաղաքապետարանի հրամանն էդպիսին է»,- ասաց Վարուժանը։

Հիմնադիր տնօրենն այժմ փորձում է գովազդը վերատեղադրելու տարբերակներ գտնել։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանը թույլատրում է գովազդը միայն խանութ-սրահի ներսից, իսկ ներսում նա տեղ չունի․

«Փորձելու եմ թույլատվություն ստանալ, կառկասի տակով բերեմ փակցնեմ, որ տանիքին չտեղադրվի, որովհետև իմ գովազդի տառերի և մնացած ամեն ինչի չափսը ճիշտ է եղել։ Ֆոտո մոդելի պես սարքեմ, իրենց ցույց տամ, հաստատումը ստանամ, նոր տեղադրեմ»,- եզրափակեց խանութ-սրահի տնօրենը։

Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականին ստացել է արտաքին գովազդ տեղադրելու 4995 դիմում, որից 3804-ը մերժվել է, 1191-ը՝ հաստատվել։ Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար գանձվել է 2 միլիարդ 445 միլիոն 988 հազար 600 դրամ տեղական տուրք, պլանավորված 1միլիարդ 434 միլիոնի դրամի փոխարեն։ 2023-ին Երևանում ապամոնտաժվել է համապատասխան թույլտվություն չունեցող 5670 արտաքին գովազդ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան