copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:00 07-04-2024

Լեհաստանում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

Լեհաստանի ամբողջ տարածքի ընտրողները կիրակի օրը մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Փոխանցում է News.am-ը։

Ընտրողները կընտրեն քաղաքապետերի, ինչպես նաև համայնքային խորհուրդների և մարզային ժողովների անդամների:
38 միլիոնանոց երկրում տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնների համար պայքարում է մոտավորապես 190,000 գրանցված թեկնածու:

Քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա երկու շաբաթ անց՝ ապրիլի 21-ին, այն դեպքում, երբ քաղաքապետի թեկնածուներն առաջին փուլում չեն հավաքի ձայների առնվազն 50%-ը։

Քվեարկությունից օրեր առաջ հրապարակված սոցհարցումները ցույց են տվել, որ երկու ամենամեծ քաղաքական խմբավորումները ձեռք ձեռքի տված են գնում՝ Տուսկի քաղաքացիական կոալիցիան, որը գլխավորում է նրա կենտրոնամետ և եվրոպամետ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը և ազգային պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը», որը երկիրը կառավարում էր 2015 թվականից մինչև անցյալ տարի։

Երկու հիմնական խմբերին հաջորդում են մի քանի այլ ուժեր, այդ թվում՝ «Երրորդ ուղի» կոալիցիան, արմատական ​​աջակողմյան Կոնֆեդերատիվ կուսակցությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել