copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:40 06-04-2024

Երևանում կոտրել են «МЯТА» սրճարանի դռան ապակին, պատճառաբանելով, որ սրճարանի աղմուկն իրենց խանգարում է. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Քոչարյան փողոցում գործող «МЯТА LOUNGE» սրճարանի ապակյա դուռը կոտրել են և ներսում վիճաբանություն է տեղի ունենում:

Տեղում պարեկները կարողանում են ճիշտ կողմնորոշվել, ու նշված վայրից խուլիգանություն և գույքի դիտավորյալ վնասում կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխում 2 քաղաքացու:

Նրանք Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Հ-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Կ-ն են:

Բերման ենթարկվածները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, իսկ Վահե Հ.-ն կասկածվում է ապակին կոտրելու մեջ:

Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանել են նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են Հայաստան, սրճարանի վերևի հարկերից մեկում բնակվում են ու սրճարանի աղմուկը խանգարում է իրենց անդորրը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ