copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:36 05-04-2024

Մեր պետության ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վերափոխվելու կարողությունից․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ԱՄՆ-Հայաստան-Եմ հանդիպման արդյունքներին՝ արձանագրելով, որ այն երկարատև ու համառ աշխատանքի արդյունք է:

«Բայց անհրաժեշտ է արձանագրել հետևյալը.

Կատարվող աշխատանքը պետք է կրկնապատկել և եռապատկել:

Պետության կայացման հարցում յուրաքանչյուրիս ջանքն անգնահատելի է: Ուստի, հուսահատությունը տեղ չպետք է ունենա մեր կյանքում:

Մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ հուսահատություն ներշնչելու համար, որին մինչ այս պահը դիմակայել ենք մեր հանրության սառնասրտության և ողջախոհության, ճիշտ ձևակերպված խնդիրների արդյունքում: Վերջին ճգնաժամը, որ համախմբված հաղթահարեցինք՝ պաշտպանելով մեր Անկախությունը, անցած տարվա սեպտեմբերն էր:

Հիբրիդային գործիքներով փորձելու են նոր ճգնաժամեր հարուցել, ինչը չեզոքացնելու համար անհրաժեշտ է պաշտպանվել լայնածավալ ֆեյքային հարձակումից:

Մեր պետության ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վերափոխվելու կարողությունից՝ կրթվել անդադար, ստեղծել, արարել, ուժեղացնել պետությունը՝ վճարելով հարկերը, որից մեծ կտոր ուղղվում է անվտանգությանը:

Տարօրինակ է, բայց Հայաստանի սահմաններից դուրս մեր կարողություններին ավելի շատ են հավատում, քան երկրի ներսում: Սա պետք է շտկել:

Հնարավորությունները մեծ են, պետք է չվախենալ օգտվել դրանցից»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի