Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:15 04-04-2024

Քննարկվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի զեկույցը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում փորձարկվող՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի վերաբերյալ ամփոփիչ քննարկմանը:

Հանդիպմանը մասնակցել է Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ ծրագրի իրագործման շրջանակներում: Հանդիպմանը քննարկվել է Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի մասին զեկույցը, որին հաջորդել է հարց-պատասխան ձևաչափը:

Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկել են հետագա քայլերը և ամփոփել քննարկման ընթացքում վեր հանված հարցերը: