copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:53 04-04-2024

Հայաստանի և Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին

ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են շտաբների պետերի կոմիտեի նիստին: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Նշվում է, որ նիստի ընթացքում Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կոմիտեի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել:

Գերասիմովը ներկայացրել է նաև նիստի մասնակիցներին։ Նրանք են Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը, Բելառուսի պաշտպանության առաջին փոխնախարար Վիկտոր Գուլևիչը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Տաջիկստանի պաշտպանության առաջին փոխնախարար Էմոմալի Սոբիրզոդան, պաշտպանության առաջին փոխնախարար, Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Շուհրատ Խալմուհամեդովը ևն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը