copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 17:00 04-04-2024

Զենք տրամադրելով՝ ԵՄ-ն փաստում է, որ հետաքրքրված է ՀՀ-ի անվտանգության ամրապնդմամբ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր հայտարարել է, որ ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ին տրամադրել ոչ մահաբեր զենքեր ու նոր փաստաթուղթ ստորագրել։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու ԵՄ-ն անվտանգային ոլորտում համագործակցության հարցում առաջընթաց են արձանագրել։

«Հայաստանում շատերը կենտրոնացել են անվտանգային խնդիրների վրա, և ես ուրախ եմ, որ մենք առաջխաղացում ունենք անվտանգային ոլորտի համագործակցության հարցում։

Նշեմ դրանցից մի քանիսը․ 1-ինը՝ քաղաքական և անվտանգային երկխոսությունն է, 2-րդը՝ ԵՄ դիտորդական առաելքությունը Հայաստանում, որը մշտադիտարկում է իրավիճակը սահմանները Հայաստանի կողմից։ Եվրամիությունը դիտարկում է աջակցել ՀՀ զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի առումով, բայց խոսքը էական աջակցության մասին է»,- ասել է եվրոպացի դիվանագետը։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանն ընդգծեց՝ զենքի նման կատեգորիա կա, որոնք օգտագործվում են միջազգային ասպարեզում, և դրանում ոչ մի նոր բան չկա։

Ռազմական փորձագետը կարծում է՝ ողջունելի է, որ Հայաստանը ներկայիս իրողությունների պայմաններում կարողանում է զենք ստանալ։ «Այն իրավիճակում, որում մենք գտնվում ենք, ցանկացած զենք էլ, որը կարող ենք ստանալ ու օգտագործելմեր անվտանգային համակարգն ամրացնելու համար, պետք է միայն ողջունենք»,- կարծում է նա։

Արզումանյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ եթե Եվրոպական միությունն է Հայաստանին զենք տրամադրում, ապա բացի ռազմական բաղադրիչից, այն նաև քաղաքական ու դիվանագիտական նշանակություն ունի։ Ըստ նրա՝ դա ոչ միայն զենք է, այլ նաև ազդակ է, որ ԵՄ-ն հետաքրքրված է ու զբաղվելու է Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակը բարձրացնելով։

«Ինձ համար հենց երկրորդ չափանիշն է ավելի առանցքային, քան առաջինը»,- ասաց նա՝ դրական գնահատելով ԵՄ-ի այս նախաձեռնությունը։

Անդրադառնալով փորձագիտական դաշտում հնչող այն տեսակետներին, թե Հայաստանի ունեցած մարտահրավերների պարագայում նման ոչ մահաբեր զինատեսակները արդյունավետ չեն լինի՝ Արզումանյանը չհամաձայնեց նման դիտարկումների հետ։ «Իմ կարծիքով՝ այն վիճակում, որում մենք գտնվել ենք 2020 թվականից հետո, խոսել, որ մեզ տրամադրվող զենքներն այնքան էլ լավը չեն, չեն կարող օգտագործվել և այլն, իհարկե լուրջ մոտեցում չէ»,- ասաց նա։

Ռազմական փորձագետը նաև հավելեց, որ Հայաստանն այսօր այնպիսի իրավիճակում է, իսկ աշխարհում սպառազինության խնդիրներն այնքան մեծ են, որ տրամադրվող զինատեսակներից դժգոհելը լուրջ մոտեցում չէ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի