copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:18 04-04-2024

ԵՄ-ն մտադիր է էականորեն աջակցել ՀՀ զինված ուժերին՝ ոչ մահաբեր զենքերի հարցում. ՀՀ-ում ԵՄ դեսպան

ԵՄ-ն մտադիր է աջակցել ՀՀ զինված ուժերին՝ ոչ մահաբեր զենքերի հարցում. «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները․ սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին»,-ասաց նա՝ նշելով, որ ԵՄ-ն շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին։

Նա նշեց, որ վստահ է՝ շատ հստակ արդյունքների կհասնենք միասին․ «ԵՄ-Հայաստան համագործակցությունը շատ կարևոր է օրենքի գերակայության համար․ մենք նաև պատրաստվում ենք վաղը Բրյուսելում Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել, որը կխորացնի համագործակցությունը քրեական գործերի շրջանակներում և կապահովվի բարձր ստանդարտներ անձնական տվյալների պաշտպանության դատական անկախության և օրենքի գերակայության համար»,- տեղեկացրեց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը