copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:48 04-04-2024

ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ. իշխանությունը դրական է տրամադրված․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Առաջիկայում ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածուի հետ։ Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները դրական են տրամադրված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի հետ հանդիպմանը եւ, ինչպես ներքին խոսակցությունների ժամանակ են ասել, արդեն նրան մեկ անգամ լսել են ու քվեարկել, որ նա Վճռաբեկ դատարանի դատավոր դառնա, ուստի այս անգամ էլ որոշումը դրական կլինի։ Ըստ էության, ՔՊ-ականները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հաճոյանալու համար կքվեարկեն նրա եղբոր օգտին հնարավոր քրեական պատասխանատվությունից իրենց ապահովագրելու համար։

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն էր տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Նկատենք,որ Դավիթ Խաչատուրյանին առաջին անգամ դատավորները մերժեցին, եւ նրա փոխարեն ԱԺ գնաց Դավիթ Բալայանը, սակայն ՔՊ-ն մերժեց նրան։ Արդյունքում դատավորները երկրորդ անգամ հավաքվեցին եւ, ըստ էության, ճնշումների արդյունքում քվեարկեցին Սասուն Խաչատրյանի եղբոր օգտին, ու նա կգնա ԱԺ՝ ներկայանալու ՔՊ-ի դատին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի