copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:03 03-04-2024

«Հաղարծին» վանքի մոտակայքում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի օրդինատորի «Hyundai»-ը

Մարտի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչություն է դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Հովիկ Ս․-ն և հայտնել, որ «Հաղարծին» վանքից իջնող ճանապարհին նկատել է, որ իր կողմից շահագործվող, կայանված վիճակում գտնվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ապակիները կոտրել և այնտեղից գողացել են 2 պայուսակները, որոնց մեջ եղել են բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և գումար:

Արդեն տեղում ոստիկաններին ու պարեկներին Հովիկ Ս․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 15։50-ից մինչև 16։20-ն ընկած ժամանակահատվածում «Հաղարծին» վանական համալիրի ճանապարհին՝ համալիրի մոտակայքում կայանված, իր կողմից փաստացի շահագործվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակին կոտրել և մեքենայի սրահից գողացել են իր կնոջը և վերջինիս մորաքրոջ աղջկա պայուսակները, որոնց մեջ եղել է անձնագիր, փախստականի կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթեր, «Արցախբանկի» բանկային քարտեր, 10 հազարից 15 հազար դրամ գումար, վարորդական իրավունքի վկայական:

Հովիկ Ս․-ն «Նաիրի» բժշկական կենտրոնի «քիթ-կոկորդ-ականջաբանության» բաժանմունքի օրդինատորներից է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ