copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:22 03-04-2024

Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա. փոխվարչապետի գրասենյակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սահմանազատում իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունից ավելի քան երեք շաբաթ անց սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:

«Ազատությունը» փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ արդյոք սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները մտնում են գործնական փուլ, Հայաստանի սահմանազատման հանձնաժողովը համաձայնե՞լ է սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, կա՞ հստակ ժամկետ, թե երբ պետք է Ադրբեջանին վերադարձվեն պահանջված 4 գյուղերը, Բաքուն կո՞ղմ է որպես ահմանազատման հիմք ընդունել Ալմա-Աթիի հռչակագիրը:

Այս բոլոր հարցերի վերաբերյալ, պարզվում է, դեռ որոշում և համաձայնություն չկա. ինչպես փոխվարչապետի գրասենյակն է փոխանցում՝ քննարկումներ են ընթանում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը