Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:00 03-04-2024

Իմ հրաժարականն ինչո՞ւ են պահանջում, լավ աշխատելու համա՞ր․ Արմեն Բեգոյանն՝ ընդդիմադիրներին 

«Իմ հրաժարականն ինչո՞ւ են պահանջում, լավ աշխատելու համա՞ր»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն, անդրադառնալով այսօր մամուլում շրջանառվող լուրին, թե Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն օրերս պաշտոնապես դիմում են ներկայացրել քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով իր պաշտոնանկությունը։

«Ընդդիմադիր՝ «Ազգային առաջընթացի» խնդիրն այն է, որ խանգարեն Երևանում իրականացվող բոլոր լավ աշխատանքներին: Նրանց համար կարևորը քաղաքական պայքարն է, որ հետո ասեն՝ ո՛չ մի աշխատանք չի արվում: Որտեղ տեսնում են աշխատանք է արվում՝ սկսում են բողոքել աշխատանք անողից։ Այդ մարդիկ Երևանը չեն սիրում: Միայն իրենց քաղաքական պայքարն են սիրում»,- նշեց ՀՈԱԿ-ի տնօրենը։

Անդրադառնալով օրեր առաջ Թումանյան փողոցում «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամների ու աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպին, Արմեն Բեգոյանն ասաց, որ ինքը փորձել է հանդարտեցնել միջադեպը, և չի հայհոյել ոչ մեկին, ինչպես գրված է մամուլում։

«Ինչպես միշտ՝ կեղծ տեղեկություն է։ Իմ լեքսիկոնում ընդհանրապես հայհոյանք չկա։ Քաշքշուկ է տեղի ունեցել, որը կանխել եմ ես: Եվ ավագանու անդամներից Հայկին հետ եմ պահել մինչև լարվածությունն անցնի: Այնպես որ՝ եթե նրանք այդպիսի բան են ասում, ուրեմն ամո՛թ իրենց»,- եզրափակեց Բեգոյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել