copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:50 02-04-2024

Իբր Քառօրյայի «մասնակից» Փաշինյանը մոռացել է պատերազմի մասին

Այսօր Ապրիլյան պատերազմի 8-րդ տարելիցն է, սակայն իշխանության ներկայացուցիչներն ի դեմս Նիկոլ Փաշինյանի «Եռաբլուր» զինվորական պանթեոն չայցելեցին։

Ուշագրավ է, որ ժամանակին Արցախը Հայաստան համարող, 2016 թվականի Քառօրյա պատերազմի ավարտից հետո՝ մայիսի կեսերին, սեփական «ջոկատով» «առաջնագիծ» մեկնած Փաշինյանն ու իր թիմը անգամ գրառում չկատարեցին։

Իշխանության գալուց հետո Փաշինյանը այս օրը Պաշտպանության նախարարների հետ էր այցելում «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհում հանուն Արցախի նահատակված հերոսների շիրիմներին, իսկ այսօր կարծես կաշկանդված է։

Փոխարենը Փաշինյանը չի մոռացել շնորհավորական ուղերձ հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին