Սպորտ Տեսանյութ 2 տարի առաջ - 16:33 02-04-2024

Թալինցի մարզիկները բարձր են պահել Հայաստանի դրոշը Լեհաստանում անցկացված Պաուերլիֆտինգի առաջնությունում

Թալինցի մարզիկները բարձր են պահել Հայաստանի և Թալինի դրոշները Լեհաստանում անցկացված Պաուերլիֆտինգի առաջնությունում

Մարտի 20-24-ը Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացել է Պաուերլիֆտինգի XPC վարկածով Եվրոպայի առաջնություն, որտեղ ՀՊՖ նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ փայլուն հանդես է եկել Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը՝ գրանցելով փայլուն արդյունք:

15 երկրների թիմային պայքարում Հայաստանի Պաուերլիֆտինգի մեծահասակների հավաքականը գրանցել է պատմական արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի թիմային հաղթող:

Թալինի Hi-Am(Հայ-էմ) Դյուցազնատան
մարզիկներից պատանիների հաշվարկում ձգում վարժության Եվրոպայի չեմպիոններ են դարձել

44 կգ քաշային Սիփան Խաչատրյանը, ով գրանցել է նաև պատանիների Եվրոպայի ռեկորդ,

60 կգ քաշային Սամվել Անանյանը, ով նաև դարձել է պառկած սեղմում վարժության Եվրոպայի փոխչեմպիոն,

67,5 կգ քաշային Ռուբեն Հովհաննիսյանը:

Պատանիների թիմային պայքարում, Հայաստանը գրավել է երկրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Լեհաստանի հավաքականին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր