Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Միտք 2 տարի առաջ - 18:00 02-04-2024

Արցախի ղեկավարությանն ազատ արձակելու համար ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը նախօրեին հայտարարել էր, որ Արցախի բարձրաստիճան ղեկավարները կհայրենադարձվեն ամենավերջում։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներքաղաքական ու արտաքին քաղաքական նպատակներով առավելագույնս օգտագործած կլինի նրանց գործոնը։

Սահակյանը նաև համոզմունքն էր հայտնել, որ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելը էական վնասներ կհասցնի: Նա կարծում է, որ Ադրբեջանը, հասկանալով, որ դատարանները և իրավական ձևակերպումները կարող են բեկումներ մտցնել այս գործընթացում և արգելափակել, պատկերավոր ասած, ադրբեջանական ավարի լեգիտիմացումը, սկսել է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ անհրաժեշտ է ավելի բարձր մակարդակով քայլեր ձեռնարկել։ Ըստ նրա՝ պարզապես խոսելով և այլ՝ ոչ արդյունավետ քայլեր ձեռնարկելով, հնարավոր չի լինի կոնկրետ արդյունքների հասնել։

«Դա պետի անեն կոնկրետ շահագրգիռ կողմերը, որոնց ձայնը լսելի և ազդեցիկ կարող է լինել. մասնավորապես Հայաստանի իշխանությունները, որոնք ներկայացված են, կարող են և դա անելու համար որոշակի հնարավորություններ ունեն։ Այն բոլոր մեղադրանքները, որոնք հնչում են մեր ռազմաքաղաքական վերնախավի հասցեին, դրանք ակնհայտ սուտ ու կեղծիք են, որի դեմ կարծես թե ոչ մեկ չի հակառակվում։ Չեմ կարծում, որ այս պարագայում մեր ձայնը կարող է որևէ ազդեցություն ունենալ»,- կարծում է պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանն ընդգծում է, որ դա շատ ավելի արագ ու ավելի հեշտ տեղի կունենար, եթե իր հիշատակած քայլերն իշխանությունների կողմից ձեռնարկվեր։ Նրա համոզմամբ՝ եթե այդ քայլերը չեն ձեռնարկվում, ապա դա ցավալի շարունակություն է ունենալու և տևելու է այնքան, մինչև Ադրբեջանն ամբողջովին այդ ուղղությամբ իր շահերը ստանա։

Հարցին, թե Ադրբեջանն ի՞նչ խնդիր է փորձում լուծել՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հնարավորինս երկար պահելով՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ թշնամին դրանով տարբեր խնդիրներ է փորձելու լուծել։ «Նախևառաջ դա իր ոճի մեջ է։ Ամենակարևորը շանտաժն է, որովհետև լուր են դաշտ նետել, թե հարցաքննվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ինչը շանտաժ է՝ ուղղված բոլորիս։ Բոլորը խառնվել էին, անհանգիստ էին՝ առանց գիտակցելու, որ դա մարդու հիմնարար իրավունքների խախտում էր և որևէ կերպ չէր կարող իրավական հետևանքներ ունենալ»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ադրբեջանում մեզ համար անհասկանալի ու անպատկերացնելի պայմաններում է գտնվում, նրանց նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում և այլն։ Նա ասաց, որ նման պայմաններում որևէ մեկն ապահովագրված չէ, և այդ պայմաններում չենք կարող պնդել, որ Ադրբեջանը կեղծիքը չի ներկայացնի որպես իրականություն։

Մեր հարցին, թե Հայաստանի իշխանությունների քայլերը բավարա՞ր չեն՝ Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ նրանց կողմից ընդհանրապես քայլեր չկան։ Նա հավելեց, որ ձեռնարկված քայլերն էլ միայն բացասական ազդեցություն կարող են ունենալ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել