copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:37 01-04-2024

Ներկայացվել են առողջապահական համակարգի հիմնական մարտահրավերները

Քաղաքականության երկխոսություն Առողջապահության նախարարության և միջազգային գործընկերների միջև` առողջապահական համակարգի ամրապնդման առաջնահերթությունների շուրջ:

Ներկայացվել են առողջապահական համակարգի հիմնական մարտահրավերները, դրանք դիմակայելու գործնական և կայուն լուծումները, ինչպես նաև համատեղ գործողությունները՝ ուղղված երկրում առողջապահական համընդհանուր ծածկույթի ապահովմանը:

«Առողջապահական կայուն և անվտանգ համակարգերի ստեղծումը, մարդկային կապիտալի կայուն զարգացումը կենսական է և արտացոլված է երկրի զարգացման հնգամյա ծրագրում: Ամեն ինչ արվում է, որ համակարգն ի վիճակի լինի արձագանքելու ճգաժամային իրավիճակներին, մյուս կողմից` ներդրումներ են արվում մարդու առողջության բարելավման և առողջապահական համակարգի զարգացման համար: Ուշադրության կենտրոնում են ծառայությունների հասանելիության, որակի բարելավման, առողջության առաջնային պահպանմանման, էլեկտրոնային առողջապահության ուղղությունները»,-նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ գործակալությունների, Համաշխարհային բանկի (ՀԲ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Եվրոպական միություն (ԵՄ), Եվրոպայի խորհրդի (ԵԽ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և այլ հիմնական գործընկերների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ