copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:06 01-04-2024

Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ «խաղաղ» ադրբեջանացումից․ Էդուարդ Շարմազանով

Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ «խաղաղ» ադրբեջանացումից։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Պատերազմներն աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։

Ավելին, առանց պատերազմների պատրաստ լինելու՝ ազգերը լճանում են ու դառնում անմարտունակ։

Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։

Հետևաբար, պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ պետության պաշտպանունակությամբ զբաղվել՝ ոտքի տակ չընկնելու համար։

Ամբողջ աշխարհը պատերազմի է պատրաստվում, իսկ Նիկոլը՝ խաղաղ հանձնվելուն։

Նիկոլն ինձ հիշեցնում է Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենին, որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաև պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Բրիտանիան, եթե մնար Չեմբեռլենի հույսին, կկործանվեր։

Նրան հանեցին և վարչապետ դարձավ «պատերազմի կուսակցության» առաջնորդ Չերչիլը՝ բերելով հաղթանակ բրիտանացի ժողովրդին։

Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անվերջ զիջելու է ՝ բերելով նոր աղետներ ու պարտություններ։

Հ.Գ. - Անբարոյականանում են անմարտունակ հասարակությունները․ Գարեգին Նժդեհ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը