Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:50 01-04-2024

Բո՛լ եղավ․ հոգնել եմ տգետների հետ աշխատելուց․ գյուղատնտեսը՝ նոր նախարարի մասին

«Ընդհանրապես այդ հայտարարություններին այնքան էլ չեմ վստահում․ թերահավատ եմ այդ կառույցի նկատմամբ ։ Առաջնորդվում եմ միայն փորձով»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը ։

Բերբերյանի խոսքով՝ ապրիլ ամսվա երկրորդ կեսին կլինի մի փոքր ցրտահարություն։ Ըստ նրա՝ գյուղացին նայում է երկնքին, հասկանում է․

«Մեր ֆերմերները սպասում են անձրևներին՝ հաշվի առնելով ապրիլին սպասվող «պառվի ուլերը»։ Ցրտահարությունը ծիրանի վրա չի կարող ազդել, կարող է մի փոքր դեղձի վրա ազդել։ Եթե փոշոտված ծաղիկը ցրտահարվեց, կպոկվի, կընկնի»։

Հարցին՝ ինչ վիճակում են գտնվում ցանքատարածություններն ու այգիները՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, գյուղատնտեսը նկատեց․
«Ծիրանենու վեգետացիան վերջանում է, այսինքն՝ մտնում ենք երկրորդ փուլ՝ պտղակալում։ Մեկ այլ խնդիր է այն, որ մեղուն է շատ վատ աշխատում․ եթե մեղուն քիչ է, փոշոտումը քիչ կլինի, բերքն էլ ռեկորդային չի լինի։ Բազմիցս ահազանգել ենք Կառավարությանը։ Մեղվաբուծության զարգացման համար նույնիսկ ծրագիր էինք ներկայացրել Էկոնոմիայի նախարարություն, այն էլ նախարարը փոխվեց, ծրագիրը, կարծես թե, կանգ առավ։ Քերոբյանը ուզում էր ներկայացնել, էն էլ գնաց, կորավ»։

Ճշտող հարցին՝ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանի հետ շարունակելո՞ւ են այն աշխատանքը, որ սկսել են նախորդ նախարարի օրոք, Բերբերյանը վրդովված հայտնեց․

«Հոգնել եմ տգետների հետ աշխատելուց․ բոլ եղավ, բավական եղավ։ Թող կարգին ղեկավարների բերեն, մենք էլ աշխատենք։ Միայն մեր կառույցն է մնացել, էն էլ ընկել են մեր հետևից»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել